-
1 Պետրոս 3
- 1 Նմանապէս դո՛ւք, կինե՛ր, հպատակեցէ՛ք ձեր ամուսիններուն, որպէսզի եթէ նոյնիսկ ոմանք չանսան խօսքին, շահուին առանց խօսքի՝ կիներուն վարքով,
- 2 մինչ կը տեսնեն ձեր մաքրակենցաղ ու երկիւղած վարքը:
- 3 Ձեր զարդարանքը թող չըլլայ դուրսէն՝ մազերու հիւսքերով, ոսկիներու շարքերով կամ շքեղ հանդերձներ հագնելով,
- 4 հապա ձեր զարդը թող ըլլայ սիրտին ծածուկ մարդը, հեզ եւ հանդարտ հոգիի մը անապականութեամբ, ինչ որ թանկագին է Աստուծոյ առջեւ:
- 5 Որովհետեւ ժամանակին սուրբ կիներն ալ, որոնք կը յուսային Աստուծոյ, ա՛յսպէս կը զարդարէին իրենք զիրենք՝ հպատակելով իրենց ամուսիններուն,
- 6 ինչպէս Սառա կը հնազանդէր Աբրահամի՝ տէր կոչելով զայն: Դուք անոր զաւակներն էք, քանի բարիք կը գործէք ու չէք վախնար որեւէ սարսափէ:
- 7 Նմանապէս դո՛ւք, ամուսիննե՛ր, գիտակցելո՛վ բնակեցէք անոնց հետ, պատուելով կիները իբր աւելի տկար անօթներ եւ կեանքի շնորհքին ժառանգակիցներ, որպէսզի ձեր աղօթքները չընդհատուին:
- 8 Վերջապէս, բոլո՛րդ եղէք համախոհ, կարեկից, եղբայրասէր, գթած ու բարեսիրտ:
- 9 Չարիքի փոխարէն չարիք մի՛ հատուցանէք, կամ հեգնանքի փոխարէն՝ հեգնանք. այլ ընդհակառակը՝ օրհնեցէ՛ք, գիտնալով թէ ատոր համար կանչուեցաք, որպէսզի օրհնութիւն ժառանգէք:
- 10 Որովհետեւ «ա՛ն որ կ՚ուզէ կեանքը սիրել ու բարի օրեր տեսնել, թող դադրեցնէ իր լեզուին չարախօսութիւնը, եւ իր շրթունքը խաբէութիւն թող չխօսի:
- 11 Չարութենէ թող հեռանայ ու բարիք գործէ. խաղաղութիւն թող փնտռէ եւ անոր հետամուտ ըլլայ:
- 12 Որովհետեւ Տէրոջ աչքերը արդարներուն վրայ են, ու իր ականջները բաց են անոնց աղերսանքին. բայց Տէրոջ երեսը չարագործներուն դէմ է»:
- 13 Եւ ո՞վ պիտի չարչարէ ձեզ՝ եթէ դուք նմանիք բարիին:
- 14 Բայց նոյնիսկ եթէ չարչարուիք արդարութեան համար՝ երանելի՛ էք, եւ մի՛ վախնաք անոնց ահէն, ու մի՛ վրդովիք:
- 15 Հապա սրբացուցէ՛ք Տէր Աստուածը ձեր սիրտերուն մէջ, եւ միշտ պատրա՛ստ եղէք հեզութեամբ ու երկիւղածութեամբ ջատագովական ներկայացնելու ամէն մէկուն՝ որ կը խնդրէ ձեզմէ ձեր մէջ եղած յոյսին պատճառը.
- 16 բարի՛ խղճմտանք ունեցէք, որպէսզի՝ այն բանին համար որ կը բամբասեն ձեզ իբր չարագործներ, ամօթահար ըլլան անո՛նք՝ որ կը պախարակեն Քրիստոսով եղած ձեր բարի վարքը:
- 17 Որովհետեւ աւելի լաւ է չարչարուիլ - եթէ ա՛յդ է Աստուծոյ կամքը - բարի՛ք ընելով, քան թէ չարիք ընելով:
- 18 Արդարեւ Քրիստո՛ս ալ մէ՛կ անգամ չարչարուեցաւ՝ մեղքերու համար, Արդարը՝ անարդարներուն համար, որպէսզի մօտեցնէ մեզ Աստուծոյ: Ան մարմինով մեռցուեցաւ, բայց Հոգիով կեանք ստացաւ,
- 19 եւ անով ալ գնաց ու քարոզեց բանտի մէջ եղած հոգիներուն:
- 20 Անոնք ժամանակին անհնազանդ եղան, երբ Աստուծոյ համբերատարութիւնը կը սպասէր անոնց՝ Նոյի օրերը, մինչ տապանը կը կերտուէր: Անոր մէջ քիչեր, այսինքն ութ անձ, փրկուեցան ջուրէն:
- 21 Անոր կրկնատիպը եղող մկրտութիւնն ալ հիմա կը փրկէ մեզ, (ո՛չ թէ մարմինին աղտը լքելը, հապա Աստուծոյ հանդէպ բարի խղճմտանքի մը յանձնառութիւնը,) Յիսուս Քրիստոսի յարութեամբ:
- 22 Ան երկինք գացած՝ Աստուծոյ աջ կողմն է, եւ հրեշտակները, իշխանութիւններն ու զօրութիւնները հպատակած են իրեն:
-
-
King James Version (kjv)
- Afrikaans
- Arabic
- Armenian
- Basque
- Breton
- Chamorro
- Chinese
- Coptic
- Croatian
- Czech
- Danish
- Dutch
-
English
American King James Version (akjv) American Standard Version (asv) Basic English Bible (basicenglish) Douay Rheims (douayrheims) John Wycliffe Bible (c.1395) (wycliffe) King James Version (kjv) King James Version (1769) with Strongs Numbers and Morphology and CatchWords, including Apocrypha (without glosses) (kjva) Webster's Bible (wb) Weymouth NT (weymouth) William Tyndale Bible (1525/1530) (tyndale) World English Bible (web) Young's Literal Translation (ylt)
- Esperanto
- Estonian
- Finnish
- French
- German
- Gothic
- Greek
- Greek Modern
- Hebrew
- Hungarian
- Italian
- Korean
- Latin
- Latvian
- Lithuanian
- Malayalam
- Manx Gaelic
- Maori
- Myanmar Burmse
- Norwegian bokmal
- Portuguese
- Potawatomi
- Romanian
- Russian
- Scottish Gaelic
- Spanish
- Swahili
- Swedish
- Syriac
- Tagalog
- Thai
- Turkish
- Ukrainian
- Uma
- Vietnamese
-
-
Active Persistent Session:
To use a different persistent session key, simply add it above, and click the button below.
How This All Works
Your persistent session key, together with your favourite verse, authenticates you. It links to all your notes and tags in the Bible. You can share it with loved ones so they can see your notes and tags.
However, to modify your notes and tags, you need both the persistent session key and your favourite verse.
Please Keep Your Favourite Verse Private
Your persistent session key and favourite verse provide you exclusive access to edit your notes and tags. Think of your persistent session key as a username and your favourite verse as a password. Therefore, ensure your favourite verse is kept private.
The persistent session key allows viewing, while editing is only possible when the correct favourite verse is provided.
-
Loading...
-
-
Western NT (westernarmenian - 1.1)
2008-07-14Armenian (hy)
1853 Western Armenian NT
- Encoding: UTF-8
- Direction: LTR
- LCSH: Bible. N.T. Armenian.
- Distribution Abbreviation: westernarmenian
License
Public Domain
Source (OSIS)
Slavic Bible via http://unbound.biola.edu
- history_1.1
- Updated About and Description text, LCSH value
Favourite Verse
You should select one of your favourite verses.
This verse in combination with your session key will be used to authenticate you in the future.
This is currently the active session key.
Should you have another session key from a previous session.
You can add it here to load your previous session.